Լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ՀՀԿ–ի, ԲՀԿ–ի և ՕԵԿ–ի ստորագրած նոր հուշագրին՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասել է, թե ինքը դժվար է հասկանում այն, որ կոալիցիայի չփլուզվելը ներկայացվում է որպես հաղթանակ։
– Միգուցե միջկլանային փոխհարաբերությունների մեջ ինչ-որ մեկն ինչ-որ մեկի նկատմամբ հաղթանակ տարավ, բայց քաղաքական էթիկայի կանոններից ելնելով՝ դա մեր գործը չէ։ Իսկ քաղաքագիտական տեսանկյունից դա այն էր, ինչ կար, և կոալիցիայի ներսում ինչ-որ մեկի կողմից (ես նկատի չունեմ ո՛չ ՀՀԿ-ին, ո՛չ ԲՀԿ–ին) պարզապես չփլուզվելը ներկայացնել հաղթանակ, մի քիչ դժվար է: Հիմա որոշում է կայացվել ապավինել այն քաղաքական կուսակցություններին, որոնք նախկին ընտրություններում Սերժ Սարգսյանին դարձրել են գործող իշխանության ղեկավար,–ասել է նա։
Ըստ Արամ Կարապետայնի՝ ընդդիմության համար այսպես շատ ավելի հեշտ է լինելու, որովհտև կեղծ ընդդիմություններ չեն լինելու, և այդ ձայներն էլ անցնելու են ընդդիմությանը։ Ընդ որում, ընդիմություն ասելով նա նկատի ուներ ոչ միայն ՀԱԿ–ին, այլ նաև մյուս ընդդիմադիրներին։
Ասուլիսին ներկա ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Արտակ Զաքարայնն էլ նշել է, թե կոալիցիոն երեք ուժերի կղմից ստարագրված հայտարարության տեքստից առաջինը շահում է ՀՀ–ն։
–Սա առաջին հերթին ոչ թե ինքնանպատակ ինչ–որ մի գործողություն էր կամ քաղաքական դիրքերի ամրապնդում։ Բնականաբար՝ ոչ։ Կարծում եմ՝ կոալիցիոն ուժերից ոչ մեկն այդ խնդիրը չուներ։ Սա քաղաքական համաձայնության նոր մոդել է, որը գործընկերության ընթացքում նաև ձեռք բերվեց՝ հենվելով 2007թ. ձեռք բերված համաձայնության վրա, որով քաղաքական երեք ուժերը վստահեցնում են, որ շարունակելու են քաղաքական ձեռքբերված համաձայանություների շրջանակում ապահովել երկրում առկա խնդիրների լուծման բնականոն ընթացքը, ներքին կայունությունն առաջիկա նախընտարական գործընթացներում,–ասել է նա։
Ինչո՞ւ էր հարկավոր կոալիցիոն նոր հուշագիրը

7or.am