Քաղաքական

04.12.2019 14:26

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը. հրապարակվել է փաստաթուղթ (լուսանկար)

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը. հրապարակվել է փաստաթուղթ (լուսանկար)

Պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Փաստաթուղթը, որը հրապարակվել է Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան Twitter-ի էջում, ասվում է, որ Ադրբեջանը նախկինի պես հակված է «քաղաքական ճանապարհով հակամարտության լուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»:

Փաստաթղթում ասվում է նաև, որ «հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա՝ հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

Նշվել է նաև քայլերի հաջորդականություն, ըստ որի «առաջին քայլը պետք է լինի հայկական զորքի դուրսբերումը Ղարաբաղից և Ղարաբաղի փոխանցումն Ադրբեջանի կազմ, որից հետո Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների խաղաղ գոյակցությունը»:

77

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։