Աշխարհ

04.12.2019 19:30


Պոլ Գոգենի կտավն 9,5 մլն եվրոյով վաճառել են Փարիզի աճուրդում

Պոլ Գոգենի կտավն 9,5 մլն եվրոյով վաճառել են Փարիզի աճուրդում

Ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի (1848 – 1903) «Հաստաբուն ծառը» (Te Bourao II) նկարն 9,5 միլիոն եվրոյով վաճառվել Է Փարիզի աճուրդում: Այդ մասին ասված Է Artcurial աճուրդային տան՝ դեկտեմբերի 4-ին Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Երեքշաբթի երեկոյան Պոլ Գոգենի թաիթյան շրջանի գլուխգործոց «Հաստաբուն ծառը», որն ստեղծվել Է 1897 թվականին, 9,5 միլիոն եվրոյով վաճառվել Է աճուրդով»,- նշված Է հայտարարության մեջ: 73 x 92 չափի կտավը գնել Է միջազգային հավաքորդներից մեկը, որի անունը չեն հայտնում: Գնորդի խոսքով՝ «նկարը կմնա Ֆրանսիայում»:

Կտավը, ինչպես մամուլի տեղեկագրում հիշեցնում Է աճուրդների տունը, Գոգենը նկարել Է Թաիթիում իր գտնվելու ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ armenpress.am

Այս խորագրի վերջին նյութերը