Աշխարհ

04.12.2019 13:40


Մոգերինին նշանակվել է ներքին տեղահանված անձանց խնդիրներով զբաղվող ՄԱԿ-ի հանձնաժողովի համանախագահ

Մոգերինին նշանակվել է ներքին տեղահանված անձանց խնդիրներով զբաղվող ՄԱԿ-ի հանձնաժողովի համանախագահ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ներքին տեղահանված անձանց խնդիրների բարձր մակարդակի խմբի համանախագահ Է նշանակել Ֆեդերիկա Մոգերինիին, որը դեկտեմբերի 1-ից դադարել Է զբաղեցնել Եվրոպայի դիվանագիտության ղեկավարի պաշտոնը: Այդ մասին ասված Է ՄԱԿ-ի մամուլի ծառայության՝ դեկտեմբերի 3-ին տարածված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խումբը կգլխավորեն Ֆեդերիկա Մոգերինին՝ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության նախկին գերագույն ներկայացուցիչը, եւ Դոնալդ Կաբերուկան՝ Աֆրիկայի զարգացման բանկի նախկին նախագահը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Նոր խմբի մեջ, որի ստեղծման մասին հայտարարվել Էր հոկտեմբերին, նաեւ կմտնեն Կոլումբիայի, Հորդանանի, Նորվեգիայի, Եթովպիայի, Հարավային Սուդանի եւ Աֆղանստանի ներկայացուցիչները: Այն աշխատանքի ձեռնամուխ կլինի 2020 թվականի սկզբին, պետք Է անցկացնի առնվազն չորս հանդիպում եւ տարեվերջին գլխավոր քարտուղարին ներկայացնի զեկույց՝ հանձնարարականներով:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2018 թվականին հակամարտությունների պատճառով ներքին տեղահանված անձանց թիվն աճել Է մինչեւ 41 միլիոն: Եվս 17 միլիոն մարդ հարկադրված Է եղել լքելու իր տունը բնական համաղետների պատճառով:

Գուտերիշը նոր մարմնի առջեւ դրել Է «կոնկրետ երկարաժամկետ որոշումների որոնման» նպատակ, որոնք ՄԱԿ-ին թույլ տան ավելի լավ օգնել այն երկրներին, որոնք ներքին միգրացիայի խնդիր ունեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը