Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան. «Իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ կարող է սրվել»
Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան, Ադրբեջանում և Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոսս Ուիլսոնը անհանգստություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Նրա կարծիքով՝ խաղաղ գործընթացը դանդաղ է ընթանում։
Ռոսս Ուիլսոնի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը սպասվածից ավելի է ձգվում, և կա անհրաժեշտություն մեծացնելու ԼՂ իրադրության վերաբերյալ այս պահին շատ փոքր նշանակություն ունեցող միջազգային դիտարկումները։
–Հակառակ դեպքում աճում է հայ–ադրբեջանական հակամարտության մեջ իրավիճակի սաստկացման հնարավորությունը, – ասել է նախկին դեսպանը։
Նրա կարծիքով՝ այլ հակամարտությունների հետ միասին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մնում է հիմանական արգելքներից մեկը տարածաշրջանի անվտանգության համար՝ ավելացնելով, որ տարածաշրջանային համագործակցությունը, ինչպես նաև՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբեևությունների ամրապնդումը կնպաստեն այդ հարցի լուծմանը։