Տնտեսական

04.12.2019 10:32


Զբոսաշրջությունը գերակա ճյուղ հռչակած ՀՀ-ի հյուրանոցներում մի քանի տոնական օրվա հանգիստը գերազանցում է 1 մլն-ը, իսկ Վրաստանում մոտ 55 հազար դրամ է. «Ժողովուրդ»

Զբոսաշրջությունը գերակա ճյուղ հռչակած ՀՀ-ի հյուրանոցներում մի քանի տոնական օրվա հանգիստը գերազանցում է 1 մլն-ը, իսկ Վրաստանում մոտ 55 հազար դրամ է. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զբոսաշրջությունը գերակա ճյուղ հռչակած Հայաստանի հյուրանոցներում մի քանի տոնական օրվա հանգիստը առանձին դեպքերում գերազանցում է 1 մլն դրամը: Օրինակ` Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը 2 անձը Նոր տարին կարող են դիմավորել 900 հազար դրամով:

Ջերմուկի «Արմենիա» հյուրանոցում ամանորյա փաթեթը` չորս հոգու համար, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը, արժե 1 մլն 600 հազար դրամ: Իսկ Թբիլիսիի Vaki հյուրանոցը, օրինակ, 4 գիշերվա համար առաջարկում է 47 հազար դրամից 55 հազար դրամ՝ երկու անձի համար:

Բայց շատ են այն քաղաքացիները, որոնք պարզապես բնակարան են վարձում` օրը 5000-6000 դրամով: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի համաձայնել, որ Վրաստանում գներն ավելի մատչելի ու մրցունակ են:

«Բացառություն կարող է կազմել միայն ամանորյա փաթեթների առումով, որովհետև մեզ մոտ` բոլոր զբոսաշրջավայրերում` կլինի Ծաղկաձորը, Դիլիջանը, Ջերմուկը, ավանդույթ է ձևավորվել՝ Ամանորին հանդես են գալիս հիմնականում փաթեթային առաջարկներով»,- ասել է Ապրեսյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը