Աշխարհ

04.12.2019 10:30


Ռոնալդուի քույրը Մեսսիի՝ Ոսկե գնդակը ստանալը կապում է մաֆիայի հետ

Ռոնալդուի քույրը Մեսսիի՝ Ոսկե գնդակը ստանալը կապում է մաֆիայի հետ

Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Էվա դոս Սանթոս Ավեյրոն աղմկալի հայտարարություն է արել. թեման Ոսկե գնդակն է.

«Ահա այսպիսի աշխարհում ենք ապրում: Միգուցե ես ֆուտբոլից ոչինչ չեմ հասկանում, բայց գիտեմ, որ այդ մրցանակը պետք է ստանա այ ֆուտբոլիստը, ով ավելի շատ տիտղոսներ և մրցանակներ է նվաճել:
Ոչինչ չունեմ Մեսսիի դեմ, բայց չգիտեմ, թե ինչի շնորհիվ է նա ստացել և ոչ եղբայրս: Հնարավոր է մրցանակը տրվում է անձնական նախապատվություններո՞վ… դա ապացույց է, որ մաֆիան թույլերի կողքին չի լինի: Բայց արդարությունը պետք է վերականգնվի: Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում երբեք վատ հանդես չի եկել:
Բոլորը տեսնում են, որ ինձ համար դու լավագույնն ես և միշտ այդպիսին կմնաս», Instagram-ի իր էջում գրել է Էվան: Հրապարակումից ժամեր անց նա ջնջել է գրառումը:
Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը