Քաղաքական

03.12.2019 18:01

Իմ կուրսընկերոջը տեղակալ եմ նշանակել, որովհետև նա գաղափարակից ընկեր է ՔՊ-ի համար. Գարիկ Սարգսյան (տեսանյութ)

Իմ կուրսընկերոջը տեղակալ եմ նշանակել, որովհետև նա գաղափարակից ընկեր է ՔՊ-ի համար. Գարիկ Սարգսյան (տեսանյութ)

Իմ տեղակալն իմ «բաջանաղը» չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե փոխմարզպետի պաշտոնին նշանակել է իր քենակալին:

«Տեղակալս իմ կուրսընկերն է՝ Նազարեթյան Արտավազդը: Իր հետ սովորել ենք ԵՊՀ «միջազգային հարաբերությունների» ֆակուլտետում, ընկերներ ենք, այժմ ինքն իմ տեղակալն է, ոչ մի «բաջանաղ» չկա»,-ասաց Սարգսյանը՝ նշելով նաև, թե երբ հիմնադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Նազարեթյանն իրենց շատ է աջակցել: «Նա մեզ հետ ակտիվ, ամեն հարցերում զբաղվել է: Ցանկացած հարցում աջակից է եղել մեր ցանկացած քայլին»,-ասաց նա:

Հարցին՝ Նազարեթյանն ի՞նչ արդյունավետ աշխատանք է կատարել, որ արժանացել է մարզպետի տեղակալի պաշտոնին, Սարգսյանն արձագանքեց, թե այդպես տեղակալներ չեն նշանակում: «Նա գաղափարակից, սկզբունքային ընկեր է մեզ համար, այդ պատճառով նշանակվել է այդ պաշտոնին»:

Հարցին՝ կոռուպցիա չի՞ համարում ընկերոջը մարզպետի տեղակալի պաշտոնում նշանակելը, քանի որ հովանավորչությունը ևս դրա տեսակներից է, մարզպետն արձագանքեց. «Դուք հիմա վարչապետի՞ն եք մեղադրում կոռուպցիայի մեջ, որովհետև վարչապետն է նշանակում: Նրան ոչ միայն ես եմ առաջարկում, այլև՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է առաջարկում ու երաշխավորում: Եթե վարչապետը գտնում է, որ տվյալ մարդուն կարելի է նշանակել այդ հաստիքին, այդ պաշտոնում՝ նշանակում է: Դուք հիմա ո՞ւմ եք մեղադրում հովանավորչության, կոռուպցիայի մեջ»:

Անդրադառնալով տեղեկություններին, թե իր պատվերով ծեծել են իրեն արտահերթ չսպասարկած վարսահարդարին՝ մարզպետն ասաց, որ այժմ քննություն է ընթանում և երբ ավարտվի, իրավապահ մարմինները կներկայացնեն իրենց եզրակացությունը:

Մարզպետն ասաց նաև, թե մամուլի այն հրապարակումը, համաձայն որի՝ Մասիսի քաղաքապետն իրեն 150,000 դրամ արժողությամբ գրիչ է նվիրել և միասին խնջույքի են մասնակցել, չի համապատասխանում իրականությանը:

«Իմ և Մասիսի քաղաքապետի միջև աշխատանքային հարաբերություններ են: Ես արձակուրդում եմ գտնվել, երբ այդ լուրը մամուլում տարածվել է, եղել է ժամանակ, որ ես նաև հանրապետությունից եմ բացակայել»,-ասաց Սարգսյանը:

Վերջինս չանդրադարձավ կոկորդիլոսաբուծարանի բացման վերաբերյալ հարցին, ներդրումների վերաբերյալ դիտարկմանն էլ արձագանքեց. «Ներդրումները կլինեն, կտեսնեք»:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։