Մի խումբ թուրք փաստաբաններ հայերին սպառնում են նոր տեղահանությամբ
Ստամբուլի ազգայնական փաստաբանների խումբ (İMAG) կոչվող միավորումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ սպառնալով անհրաժեշտության դեպքում «կրկին դիմել տեղահանության մեթոդին»:
Կազմակերպության հայտարարության մեջ, որը կազմել է ազգայնական գրող Մուսթաֆա Չալըքը, նշվում է, որ իրենք «ինչպես երեկ, այնպես էլ այսօր, տեր են կանգնում 1915-ի հայերի տեղահանությանը»:
Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներ Էնվեր ու Թալաթ փաշաներին, Բահաեդդին Շաքիրին հերոսացնող հայտարարության մեջ ասվում է, որ իրենք խոնարհվում են բոլոր երիտթուրքերի հիշատակի առջև ու համբուրում նրանց ձեռքերը:
«Սարիղամիշից մինչև Դարդանել (ճակատամարտեր-խմբ.), հայերի տեղահանությունից մինչև Անկախության պատերազմ (Աթաթուրքի մղած ազգայնամոլական պայքար-խմբ.), նրանց մղած բոլոր պայքարները մեր պատիվն ու գլխի թագն են»,-ասված է հայտարարության մեջ:
Ազգայնական փաստաբանները հայտարարել են, որ իրենք որպես պատերազմի առիթ ու բացահայտ թշնամանք են համարելու «տեղահանությունը ցեղասպանություն անվանելը՝ անկախ այն բանից, թե ով է ասողը»:
«Եթե մեր հայրենիքն ու ազգը պաշտպանելու համար ուրիշ ճանապարհ չմնա, մեր ընտրած ամենամեղմ միջոցը կրկին տեղահանությունը՝ անկախ նրանից, թե ինչ տարր կլինի մեր դիմաց»,-ասված է հայտարարության եզրափակիչ մասում:

Աղբյուրը՝ ermenihaber.am