Աշխարհ

03.12.2019 19:14


Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է Սիրիայում և Իրաքում նոր զոհերի մասին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է Սիրիայում և Իրաքում նոր զոհերի մասին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Իրաքի հյուսիսում իրականացվող «Մագիլ-3» և Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողությունների շրջանակներում երկու թուրք զինվոր է սպանվել:

Հայտարարության համաձայն՝ երկու դեպքերն էլ տեղի են ունեցել դեկտեմբերի 2-ին։ Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD) զինյալների դեմ մարտերի ընթացքում թուրքական բանակի զինծառայող Հարուն Չընարը սպանվել է օդային հարձակման հետևանքով։

Թուրքական բանակի մեկ այլ զինծառայող Ալփարսլան Քուրթն էլ սպանվել է Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) գրոհայինների հետ բախման ընթացքում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը