Աշխարհ

03.12.2019 21:07


ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին

ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին նախզգուշացրել է զբոսաշրջային նշանակության վայրերում հնարավոր ահաբեկչության մասին:

Դեսպանատունը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիների էլեկտորնային փոստով ուղարկած նամակով զգուշացրել է, որ Եվրոպայում տեղի ունեցող ահաբեկչական գործողություններին զուգահեռ Թուրքիայում նույնպես շարունակվում է գոյություն ունենալ ահաբեկչական ակտերի ռիսկը:

Նամակում նշվել է, որ ահաբեկիչները թիրախավորում են Թուրքիայի զբոսաշրջային վայրերը, առևտրի կենտրոնները, օդանավակայանները, գիշերային ակումբները, ռեստորանները, կրոնական շինությունները, ավտոկայաններն ու արևմուտքից եկած զբոսաշրջիկների սիրած վայրերը:

Հայտարարության մեջ ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել բազմամարդ վայրերում, հետևել անվտանգության կանոններին ու մշտապես հետևել ԶԼՄ-ով հրապարակվող հայտարարություններին:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը