Աշխարհ

03.12.2019 12:05


Ռոնալդուն ստացել է Սերիա Ա-ի լավագույն ֆուտբոլիստի պարգևը

Ռոնալդուն ստացել է Սերիա Ա-ի լավագույն ֆուտբոլիստի պարգևը

Պորտուգալիայի ազգային թիմի և իտալական Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Իտալիայի Սերիա Ա-ի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Ռոնալդուն արժանացել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» կոչմանը: Gran Galà del Calcio մրցանակաբաշխության ընթացքում «Տարվա լավագույն դարպասապահ» դարձավ Սամիր Հանդանովիչը «Ինտեր»-ից: Լավագույն մարզիչը «Ատալանտա»-ի գլխավոր մարզիչ Ջան Պիերոո Գասպերինին է, իսկ լավագույն թիմը` «Ատալանտա»-ն:

Այս խորագրի վերջին նյութերը