Լրահոս

21.02.2011 12:41


ՀՀ բանակում մարդու իրավունքների վերաբերյալ քննարկում

ՀՀ բանակում մարդու իրավունքների հետ առնչվող հարցերը կլինեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ODIHR/ և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից ս.թ. փետրվարի 22-ին կազմակերպված կլոր սեղանի քննարկման առանցքում:

Կլոր սեղանի ընթացքում կքքնարկվեն ՀՀ բանակում մարդու իրավունքներին առնչվող Հայաստանի միջազգային պարտավորությունները, զինված ուժերի նկատմամաբ քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտությունը և այլընտրանքային ծառայության խնդիրներն ու հարցերը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը, ՀՀ պաշպտանության փոխնախարար Արա Նազարյանը և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը հանդես կգան բացման ելույթներով:

Այս խորագրի վերջին նյութերը