Լրահոս

21.02.2011 12:11


Ադրբեջանական բանակում զինվորներն իրար են սպանում

Երեկ` ժամը 9։40–ի սահմաններում, ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից մեկում ծանր հանցագործություն է կատարվել։

Ինչպես հաղորդում է «Vesti.Az» գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից հաղորդել են, որ զինվորների միջև բախում է տեղի ունեցել, և 7 հոգի մահացել է՝ Գուլիև Նաիբ Ֆահրադին (ծնված 1992թ.), Ջավադզադե Ջավիդ Վեքիլը (ծնված 1991թ.), Սուանվերդիև Նուրլան Ռադֆելը (ծնված 1991թ.), Խոջբերով Ռամազան Աբդուլահ օղլուն (ծնված 1992թ.), Քերիմով Աղվան Յաշար օղլուն (ծնված 1991թ.), Հուսեյնով Ահմեդ Ահմեդալի օղլուն (ծնված 1992թ.), Գուլիև Զակիր Էhթիբար օղլուն ( ծնված 1991թ.)։

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցված զինդատախազությունում և պաշտպանության նախարարությունում։

Հետաքննության արդյունքների վրաբերյալ լրացուցիչ տեղեկություններ պետք է հաղորդվեն ավելի ուշ։

Այս խորագրի վերջին նյութերը