Լրահոս

21.02.2011 11:58


Գտնվել են Թունիսի նախկին նախագահի գանձերը

Ադամանդներ, ալմաստներ և միլիոնավոր դոլարներ են հայտնաբերվել Թունիսի պաշտոնազրկված նախագահի գաղտնարաններում։ Բեն Ալիի գաղտնարանները եղել են նախագահական պալատի վարագույրների, նկարների, գրադարակների հետևում և գրադարաններում։

Ավելի վաղ ժամանակավոր կառավարությունը մտադիր է եղել Բեն Ալիի միջոցերն օգտագործել աղքատության դեմ պայքարի նպատակով, սակայն Շվեյցարիան, Կանադան և Եվամիության երկրները սառեցրել են նախկին նախագահի բանկային հաշիվները։

Հակակառավարական ցույցերից հետո Թունիսի նախագահը հունվարի 14–ին երկրից փախել էր Սաուդյան Արաբիա։ Հաջորդ օրը նա զրկվել է պաշտոնից։

Այս խորագրի վերջին նյութերը