Աշխարհ

02.12.2019 22:10


11 ամսում Թուրքիայից կատարվել է 165 մլրդ 67մլն դոլարի արտահանում

11 ամսում Թուրքիայից կատարվել է 165 մլրդ 67մլն դոլարի արտահանում

Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը տվյալներ է հրապարակել իրականացված արտահանման ծավալների մասին:

Ըստ նախարարի՝ նոյեմբերին Թուրքիայից կատարված արտահանման ծավալները կազմել են 16 մլրդ 214 մլն դոլար, ինչը 11 ամսում գրանցված 4-րդ ամենաբարձր արդյունքն է:

Փեքջանը նշել է, որ արտահանման ծավալները նախորդ տարվա 11 ամիսների համեմատ աճել են 1.77 %-ով և կազմել 165 մլրդ 67մլն դոլար:

Նախարարը նաև նկատել է տվել, որ արտաքին առևտրի դեֆիցիտը հաշվետու ժամանակահատվածում 51.84 %-ով նվազել է` հասնելով 25 մլրդ 162 մլն դոլարի:

«Եթե 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին արտահանման և ներմուծման ծավալների հարաբերակցությունը կազմել էր 75.6%, ապա այս տարի այն հասել է 86.8 %-ի»,-ասել է նախարարը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը