Աշխարհ

02.12.2019 20:51


Մեկ ամիս կոմայի մեջ պառկած մայրն արթնացել Է կոմայից, որպեսզի կրծքով կերակրի քաղցած դստերը

Մեկ ամիս կոմայի մեջ պառկած մայրն արթնացել Է կոմայից, որպեսզի կրծքով կերակրի քաղցած դստերը

Արգենտինայի Սան Ֆրանսիսկո քաղաքի բնակչուհին արթնացել Է կոմայից, որպեսզի կրծքով կերակրի քաղցած դստերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Sun հրատարակությունը: 42-ամյա Մարիա Լաուրա Ֆեռեյրան հիվանդանոց Էր ընկել այն բանից հետո, երբ նրա վրա հարձակվել Էր կողոպտիչը, երբ նա կանգ Էր առել իր մոտոցիկլետով: Ընկնելիս նա գլխով դիպել Էր գետնին եւ ընկել կոմայի մեջ:

Այն բանից հետո, երբ արգենտինուհին մեկ ամիս անցկացրել Է վեգետատիվ վիճակում, բժիշկներն ընտանիքին հայտնել են, թե նա, ամենայն հաանականությամբ, շուտով կմահանա, եւ նույնիսկ նրանց առաջարկել են նրա օրգանները նվիրաբերել փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդների օգտին: Ֆեռեյրայի ամուսինը՝ Մարտին Դելգադոն, հայտարարել Է, որ չնայած մռայլ կանխատեսումներին՝ համոզված Է, որ իր կինը կարթնանա:

Նոյեմբերի 23-ին Դելգադոն իրենց երկամյա կրտսեր դստերը բերել Է մոր մոտ հիվանդանոց: Աղջիկը թնկթնկացել Է, ինչպես նա սովորաբար անում Է, երբ քաղցած Է լինում: Ֆեռեյրան անսպասելորեն դեն Է նետել իր խալաթը եւ նրան տվել իր կուրծքը: Դելգադոն պատմել Է, որ բոլոր ականատեսները լաց Էին լինում՝ տեսնելով, թե ինչպես են մայր ու դուստր գրկախառնվում միմյանց: Տղամարդու խոսքով, Ֆեռեյրան դստերը փաղաքշում Էր այնպես, ինչպես դա նա անում Էր մինչեւ պատահարը:

Այնուամենայնիվ, կինը մինչ օրս ուշքի չի գալիս եւ չի արձագանքում հարազատների խոսքերին: «Մենք հուսով ենք. որ արդարությունը կհաղթանակի, չԷ որ երեք երեխաներն սպասում են են նրան եւ շատ են տառապում»,-հայտարարել Է տղամարդը:

Այս խորագրի վերջին նյութերը