Ինչպես հաղորդում է «eurosmi.ru» կայքէջը, հնդկական Բաքթվանգ գյուղի բնակիչ Զիոն Չանը կհայտնվի Գինեսի ռեկորդների գրքում՝ աշխարհի ամենամարդաշատ ընտանքի ղեկավար լինելու շնորհիվ։ Նրա ընտանիքում ապրում է 181 մարդ, և տարեցտարի նրանց թիվն ավելանում է։
Այս պահին 67–ամյա հնդիկն ունի 39 կին, 94 երեխա, 14 հարս և 33 թոռ։ Այս բոլորը մեծ դժվարությամբ տեղավորվում են 4–հարկանի սեփական տանը, որում 100 սենյակ կա։
Չանը խոստովանում է, որ երիտասարդ տարիներին ընդհանրապես չի ցանկացել ամուսնանալ, քանի որ իր հոր օրինակով տեսել է, թե կանանց պահելն ինչքան դժվար է։ Նրա հայրը 7 կին է ունեցել։ Սակայն մի անգամ նրան բախտ է վիճակվել գլխավորել մի աղանդ, որտեղ թույլատրվում էր ունենալ այնքան կին, որքան ուզում ես։ Եվ սկսվել է...
Որպեսզի կերակրի իր ահռելի ընտանիքը, Չանն ու իր որդիներն աշխատում են առանց դադարի։ Նրանք ունեն իրենց սեփական ատաղձագործական խանութը։ Մի խոսքով՝ միայն մեկ ընթրիք պատրաստելու համար պահանջվում է 30 հավ, 100 կգ բրինձ և 60 կգ կարտոֆիլ։
Աշխարհի ամենամեծ ընտանիքը 181 հոգուց է բաղկացած