Աշխարհ

02.12.2019 14:39


Մխիթարյանն իտալերեն պատասխանել է լրագրողների հարցերին (տեսանյութ)

Մխիթարյանն իտալերեն պատասխանել է լրագրողների հարցերին (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանելով լրագրողների հարցերին` իտալերեն անդրադարձել է «Վերոնա»-ի հետ խաղում տարած հաղթանակին:

«Կարոտել էի խաղալը, հիմա ինձ լավ եմ զգում: Երկու ամիսը երկար ժամանակ է: Իմ կարծիքով, կարևոր էր հաղթել այս խաղում: Թեպետ լավ չխաղացինք, սակայն վաստակեցինք կարևոր 3 միավոր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է հայ կիսապաշտպանը:

Մխիթարյանի խոսքով` թիմում մի շարք ֆուտբոլիստներ նորեկներ են, և այս մրցաշրջանը դեռևս նոր է մեկնարկել: Թիմը պետք է ամեն ինչ անի հաղթանակի հասնելու համար:

Իտալիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն արտագնա խաղում հյուրընկալվեց «Վերոնա»-ին և առավելության հասավ 3։1 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին, իսկ ավելացված րոպեին խփեց նաև «գայլերի» երրորդ գնդակը:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է 28 միավորով:


Այս խորագրի վերջին նյութերը