Ինչո՞ւ է Գորբաչովը համաձայնել նկարահանվել պիցցայի գովազդում. Foreign Policy-ն պատմել է հոլովակի ստեղծման պատմությունը (տեսանյութ)
Ամերիկյան Foreign Policy հանդեսն ուշագրավ անդրադարձ է կատարել ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովի՝ Pizza Hut պիցցերիաների ցանցի գովազդում նկարահանվելու պատմությանը՝ բացատրելով, թե ինչու է քաղաքական գործիչն ընդունել անսովոր առաջարկը:
Մասնավորապես ներկայացվել է Գորբաչովի կենսագիր Ուիլյամ Թաուբմանի պատմածը, ըստ որի՝ ԽՍՀՄ վերջին նախագահը նկարահանվելու վերաբերյալ իր համաձայնությունը տվել է հանուն գումարի: Գորբաչովը 1996թ. նախագահական ընտրություններում պարտվելուց հետո ֆինանսական միջոցներ չի ունեցել իր հիմնադրամի հետագա գործունեությունը շարունակելու համար: Իր համար դժվար պահին քաղաքական գործիչը գովազդում նկարահանվելու առաջարկ է ստացել Pizza Hut-ից, որը ցանկանում էր գրավիչ գովազդային արշավի շնորհիվ ռուսական շուկայից դուրս մղել մրցակիցներին: Ըստ ընկերության ղեկավարության՝ Գորբաչովը հենց այն դեմքն էր, որ կգրավեր հաճախորդներին:
Նշվում է, որ Գորբաչովը բավական երկար երկմտել է առաջարկն ընդունելու հարցում: Նա համոզված է եղել, որ որպես ԽՍՀՄ նախկին ղեկավար՝ իրեն հարիր չէր նման բան անելը: Ի վերջո Գորբաչովը համաձայնել է՝ ներկայացնելով իր պահանջները: Դրանցից մեկի համաձայն՝ նա հրաժարվում էր կադրում պիցցա ուտել:
Հայտնի է, որ Գորբաչովը գովազդում նկարահանվել է թոռնուհու՝ Անաստասիայի հետ: Ինչ վերաբերում է նախկին նախագահի հոնորարին, ապա ենթադրվում է, որ նա ստացել է բավականին խոշոր գումար: