Լրահոս

21.02.2011 10:05


Հայ–թուրքական գործընթացի նոր փու՞լ

Հայ–թուրքական գործընթացի նոր փու՞լ

Առաջիկայում Մոսկվան պատրաստվում է կազմակերպել հայ և թուրք դիվանագետների հանդիպում։ Regnum-ը, հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին նշում է, որ հանդիպումը տեղի կունենա այս տարվա մարտին՝ Մոսկվայում։ Համաձայն աղբյուրի՝ նշված հանդիպման անցկացման հարցը վերջերս Մոսկվայում քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարներ Գրիգորի Կարասինն ու Ֆիրուդի Սինիրլիօղլուն։ Միաժամանակ նշվում է, որ թուրքական կողմը շարունակում է հայթուրքական հարաբերությունների կարգավորումը կապել արցախյան հիմնահարցի հետ։ Ըստ թուրքական աղբյուրի՝ հայթուրքական հարաբերությունների նորմալացման հարցում Անկարային կբավարարի նաև Ադրբեջանի «որոշ գրավյալ տարածքների» ազատումը։ Նշվում է, որ ՌԴ փոխարտգործնախարար Գ. Կարասինը վերջերս Երևանում հայկական կողմի հետ քննարկել է նշված հարցը։ Նույն նպատակով Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ, մարտի 5-ին կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Աիևի հանդիպումը, իսկ մեկ շաբաթ անց Մոսկվա կժամանի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Այս խորագրի վերջին նյութերը