Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը մայրենի լեզվի օրվա կապակցությամբ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը մայրենի լեզվի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս տարի Հայաստանի Հանրապետությունում վեցերորդ անգամ պաշտոնապես նշվում է Մայրենի լեզվի օրը, որը լեզվի պահպանության և զարգացման խնդիրներին անդրադառնալու, դրանք քննարկելու լրացուցիչ առիթ է։
Յուրաքանչյուր պետություն ամուր է իր արմատներով, լեզվով, հավատով և մշակույթով` արժեքներ, որոնք պատմության, ազգային ինքնագիտակցության, սեփական արժանապատվության պահպանման իրական ու գործուն դրոշակակիրներն են: Այստեղ մեծ է լեզվի դերը, որը ոչ միայն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից է, այլև նրա գոյության ապավենն ու պաշտպանը, ավյունն ու կենսաուժը, ինքնության վահանը:
Հեռանալ հայոց լեզվից նշանակում է հեռանալ հայ ժողովրդից, ազգային արմատից ու կենսահողից, դառնալ մի վտարանդի, որն անհաստատ է, լքված, անհայրենիք: Այսօր մենք մեկ անգամ ևս ինքներս մեզ համար բարձրաձայնում ենք, որ ընտանիքում պետք է իշխի հայոց լեզուն ու հայեցի դաստիարակությունը: Հայ երիտասարդը պետք է սրբացնի հայոց լեզուն, լինի արթուն, գիտակից ու հասկանա, որ շատ լեզուներ իմանալով հանդերձ, չպետք է կորցնի մայրենին:
Շնորհավորում եմ բոլորիս Մայրենիի օրվա կապակցությամբ: Փառաբանե՛նք մեր լեզուն, պահպանե՛նք ու զարգացնե՛նք այն, լինե՛նք մեր պատմությանն ու մեր ակունքներին հավատարիմ, մեր մեծերին արժանի հետնորդներ: