Աշխարհ

02.12.2019 10:43


Վրաստանում իշխող կուսակցության ակտիվիստները ձվեր և ավելներ են նետել ընդդիմադիր կուսակցության գրասենյակի ուղղությամբ

Վրաստանում իշխող կուսակցության ակտիվիստները ձվեր և ավելներ են նետել ընդդիմադիր կուսակցության գրասենյակի ուղղությամբ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակիցներն ու ակտիվիստները Քութայիսիում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հարակից տարածքում բողոքի ցույց են անցկացրել: Ցուցարարները գրասենյակի ուղղությամբ նետել են ձու և ավելներ, ինչին բախում է հաջորդել:

«Միացյալ ազգային շարժման վերջը պետք է գա»,-վանկարկել են ակտիվիստները:

Ցույցին անդրադարձել է նաև ՄԱՇ-ի առաջնորդներից Գրիգոլ Վաշաձեն: Նրա խոսքով Քութայիսին կլինի առաջին քաղաքը, որը կմերժի «Վրացական երազանքի» իշխանությանը:

«Սա այն քաղաքն է, որտեղ շենքերը փլուզվում են, ճանապարհներ չկան, որոնք տարիներ շարունակ չեն կառուցվում ու վերանորոգվում նրանց կողմից, ովքեր 7-8 տարվա ընթացքում իբր իշխանությունն են ներկայացնում»,-ասել է Վաշաձեն:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը