Լրահոս

21.02.2011 08:43


Սպանություն Վանաձորում

Փետրվարի 20-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 9 շենքի բնակարաններից մեկում մահացած տղամարդ կա: Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հատակին հայտնաբերել է 60-ամյա Սերյոժա Ղուբաթյանի դիակը`  գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներով պարզվել է, որ Ս. Ղուբաթյանին նույն օրը բնակարանում, դանակով և կացնով հարվածներ հասցնելով, սպանել է որդին՝ 21-ամյա Տիգրան Գ.-ն. նա 2002 թվականից հաշվառված է Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում: Սպանության հատկանիշներով հարուցվել է   քրեական գործ: Հանցագործության գործիք կացինն ու դանակն առգրավված են: Տիգրան Գ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը