Հրազենային վնասվածքներով Գլենդել Հիլզ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել Գլենդել Հիլզ թաղամասից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացին, ով այս պահին գտնվում է վիրահատարանում, տեղափոխվել է նշված թաղամասի Արգիշտի 7/6 շենքի բնակարաններից մեկից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Էջմիածին քաղաքի բնակիչ Մխիթար Ղ-ն է։