Լրահոս

01.12.2019 11:45


Դիմակավորված, զինված ավազակային հարձակում Արմավիրի մարզում

Դիմակավորված, զինված ավազակային հարձակում Արմավիրի մարզում

shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 30-ին, զենքերով զինված, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 03։50-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ 2 անհայտ անձինք՝ ատրճանակի նմանվող առարկաներով, դիմակավորված, մուտք են գործել Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 7 հասցեում գործող նույն գյուղի բնակիչ՝ 55-ամյա Լևոն Գ-ին պատկանող շուրջօրյա գործող մթերային խանութ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորվածները ատրճանակի նմանվող առարկաների սպառնալիքի տակ դրամարկղից հափշտակել են գումար, այնուհետև նույն գյուղի բնակիչ՝ 24-ամյա Գալուստ Գ-ին պատկանող Nokia բջջային հեռախոսը և նույն գյուղի բնակիչ՝ 24-ամյա Սուրիկ Դ-ին պատկանող iPhone7 տեսակի բջջային հեռախոսը, ինչպես նաև խանութին պատկանող Toshiba տեսակի նոութբուքը։

Փաստի առթիվ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունն ու Արմավիրի մարզի քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողներին, զենքի նմանվող առարկաներն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը