Լրահոս

19.02.2011 14:08


Գնաճի պատճառը միջազգային պարենային դիֆիցի՞տն է

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարել գնաճի խնդիրներին։ Ըստ նրա՝ գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհը բարձր գնաճի հետ կապված լուրջ խնդիրների առջև է կանգնած, և այս խնդիրները դեռևս մի քանի տարի մեզ հետապնդելու են՝ բացատրելով, որ ամբողջ աշխարհն այսօր պարենային մեծ դիֆիցիտ ունի, որի հետ կապված էլ պարենային ապրանքների գները արագ տեմպերով աճում են։

Քանի որ մենք աշխարհի մաս ենք կազմում և առավել ևս գտնվում ենք նաև շրջափակման մեջ այդ խնդիրներն մեզ մոտ ավելի վառ են արտահայտվում, – ասել է ՀՀԿ անդամը։

Նրա կարծիքով՝ գնաճն իշխանությունների թերացման հետևանք չէ։

Այս խորագրի վերջին նյութերը