Լրահոս

30.11.2019 19:12

Բերման է ենթարկվել «Նորագյուղցի Բոգոն»

Բերման է ենթարկվել «Նորագյուղցի Բոգոն»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 29-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել 2 քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք եղել են Mercedes G500 HOV 555 համարանիշի ավտոմեքենայով և կասկածվում են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ անձինք են ՝ Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ, 53-ամյա Ռուբեն Կոստանյանը և Երևան քաղաքի Թաիրովի փողոցի բնակիչ, 47-ամյա Ավետիս Ավետիսյանը: Նշված անձինք որոշ ժամանակ անց բաց են թողնվել, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Պարզվել է նաև, որ համարանիշները ժամկետանց են եղել և Mercedes-ը Հայաստան է ներմուծվել նշված համարանիշներով, սակայն հետո ժամկետը լրանալուն պես մեքենայի տերը պետք է համարանիշները հանձներ իրավապահներին, մինչդեռ դրա փոխարեն՝ «յաշիկի» վրա դրել է համարանիշներն ու հանրապետությունում երթևեկել:

Նշված արարքի համար Ռ. Կոստանյանը, ով ավելի շատ հայտնի է «Նորագյուղցի Բոգո» մականվամբ, փոխարինված համարանիշներով մեքենան վարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200 հազար դրասմի չափով:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։