Ադրբեջանում Լեհաստանի դեսպան Միխալ Լադենդան այսօր լրագրողներին է հայտնել իր վերաբերմունքը Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ։
-Պատերազմը հարցի լուծում չէ։ Անհրաժեշտ է բացառել խաղաղ ճանապարհով խնդրի լուծման տարբերակից բացի բոլոր այլ միջոցները, որպեսզի նոր զոհեր և նոր կորուստներ չլինեն,-ընդգծել է նա։
Դիվանագետը հատկապես նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ։
-Դա բնավ այդպես չէ։ Դա շատ էլ գործող հակամարտություն է։ Հուսով եմ, որ երկու երկրների, միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը կհանգեցնեն նրան, որ պատմական արդարությունը կհաղթանակի,-ասել է Լադենդան։
Լեհաստանի դեսպան. «Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ»