Եվրամիությունը ճգնաժամից դուրս գալու համար Հայաստանին 100 մլն եվրո օգնություն կտրամադրի
Ինչպես տեղեկացնում են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից, Եվրամիությունը հաստատել է ճգնաժամից դուրս գալու համար Հայաստանին 100 մլն եվրո ֆիանսական օգնություն տրամադրելու մասին փաթեթը։ Ընդհանուր գումարից մինչև 65 մլն եվրո Հայաստանին կտրամադրվի վարկի տեսքով, իսկ մինչև 35 միլիոն եվրո՝ որպես դրամական օժանդակություն։ Դրամական օգնության դիմաց Հայաստանն ԱՄՀ-ի առջև պարտավորվել է կրճատել պետական պարտքը, բարեփոխել կենսաթոշակային և հարկային համակարգերը, ինչպես նաև պետբյուջեի նկատմամբ ֆինանսական վերահսկողությունը։