Քաղաքական

30.11.2019 12:19

Հայկական ավիացիան լուրջ խնդիրների առջև է կանգնած. «սիրուն աղջիկը» ձերբազատվում է փորձառու մասնագետներից․ «Փաստ»

Հայկական ավիացիան լուրջ խնդիրների առջև է կանգնած. «սիրուն աղջիկը» ձերբազատվում է փորձառու մասնագետներից․ «Փաստ»

«Վերջին շրջանում շատ է խոսվել ՀՀ քաղավիացիայի խնդիրների մասին՝ նշելով այն խնդիրները, որոնք գնալով խորանում են այս ոլորտում իշխանափոխությունից հետո։

Թերթի՝ ոլորտին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ իսկապես այստեղ առկա են լուրջ խնդիրներ, որոնք հիմնականում կապված են ոլորտից հին ու փորձառու մասնագետների հեռանալու հանգամանքով։

Ավելի ստույգ՝ նրանցից ձերբազատվելու հանգամանքով: Վերջին մեկուկես տարվա ընթացքում քաղավիացիայի կոմիտեից դուրս են եկել ոլորտի մի շարք լուրջ գիտակներ:

Մասնավորաբար, «կլասիկ» պատգամավորի խոսքերով, «սիրուն աղջկա» «թեթև ձեռքով» իրենց զբաղեցրած պաշտոնները լքել են քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը, իրավաբանական վարչության պետ Լևոն Ջանիբեկյանը, ինչպես նաև կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը, որը պատասխանատու էր ավիացիոն անվտանգության վերահսկման համար:

Եթե այս ամենին հավելենք, որ տարբեր պատճառներով, այդ թվում՝ տեխնիկական անսարքությունների հետ կապված խնդիրներով պայմանավորված, մի շարք թռիչքներ հետաձգվել են կամ չեղարկվել, հասկանալի է դառնում, որ հայկական ավիացիան լուրջ խնդիրների առջև է կանգնած»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։