Քաղաքական

29.11.2019 20:08

«Հիսուսի բարդո՞ւյթ». նման ձևակերպում առաջին անգամ եմ լսում. Տեր Եսային՝ վարչապետի արտահայտության մասին

«Հիսուսի բարդո՞ւյթ». նման ձևակերպում առաջին անգամ եմ լսում. Տեր Եսային՝ վարչապետի արտահայտության մասին

«Հիսուսի բարդույթ» արտահայտություն, նման ձևակերպում առաջին անգամ եմ լսում, դա ի՞նչ է նշանակում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե ՀՀ-ում պետական պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում բդեշխի բարդույթ, սակայն դա պետք է փոխարինվի Հիսուսի բարդույթով:

Դիտարկմանը՝ վարչապետը նկատի է ունեցել, որ պաշտոնյաները պետք է լինի Հիսուսի նման և՛ ծառա, և՛ տեր, Տեր Եսային ասաց. «Բայց դա բարդույթ չէ»:

Ինչ վերաբերում է քաղաքական ելույթներում Հիսուսի անունն օգտագործելուն, նա ասաց, որ եթե կոռեկտ է, եթե տեղին է՝ ինչո՞ւ չէ: «Հիսուսի ուսմունքը, Քրիստոնեությունը բոլորի համար է՝ և՛ պետական գործիչների, և՛ հասարակ մարդկանց: Մարդը միշտ էլ, եթե հավատում է Հիսուսին, կարող է նաև Քրիստոսի պատգամները մեջբերել, օգտագործել հավուր պատշաճի: Այնպես չէ, որ ավետարանը գաղտնի գիրք է և ինչ-որ մի խավի սեփականությունն է, այն բոլորինն է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Միլանում վարչապետի կողմից իրեն Հիսուսի հետ համեմատելուն, նա ասաց. «Որքան հիշում եմ՝ նա ասում էր՝ ես Հիսուսի պես սեր եմ քարոզում, հիմա եկեղեցին է այդ պատգամը քարոզում: Ուրիշ հարց է, թե ինչ է իր ասածի բովանդակությունը: Բոլորս ենք փորձում նմանվել Հիսուսին, այլ ոչ թե համեմատվել»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։