Քաղաքական

29.11.2019 15:21

Անդրանիկ Քոչարյանի որդին անաղմուկ Արցախից տեղափոխվել է Լուսակերտ

Անդրանիկ Քոչարյանի որդին անաղմուկ Արցախից տեղափոխվել է Լուսակերտ

Անդրանիկ Քոչարյանի որդին անաղմուկ Արցախից տեղափոխվել է Լուսակերտ: Այս մասին գրում է Politik.am–ը։

«Այս տարվա հուլիսի 25-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում եղավ հրապարակում, որը ավետում էր, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին իր ծառայությունը կշարունակի Արցախում․ «ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Վազգեն Քոչարյանը, պարտադիր զինվորական ծառայությունը կշարունակի Արցախում»,- ասվում էր հայտարարության մեջ, որին կից հրապարակվել էր նաև Անդրանիկ Քոչարյանի և իր զինվոր որդու համատեղ լուսանկարը։

Այս կերպ, ըստ էության, Անդրանիկ Քոչարյանի փորձում էր հետ չմնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից, որոնց որդիները արդեն ծառայում էին Արցախում։ Սա գովազդային արշավ էր, որով Քոչարյանը փորձում էր բարձրացնել իր հեղինակությունը։ Ի դեպ, Քոչարյանի այս գովազդային արշավը եղավ մեր այն հրապարակումից հետո, որում բացահայտել էինք, որ նրա ավագ որդին կասկածելի պայմաններում ազատվել է զինվորական ծառայությունից։ Պետք է հիշեցնենք, որ մեր հրապարակումը այդպես էլ չի հերքվել Անդրանիկ Քոչարյանի կողմից։

Հիմա պարզվում է՝ Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Վազգեն Քոչարյանը, առանց ավելորդ աղմուկի Արցախից կրկին տեղափոխվել է Հայաստան և հիմա ծառայությունը շարունակում է Լուսակերտի զորամասում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Քոչարյանի որդին բավական լարված հարաբերություններ ունի հրամանատարական կազմի և ծառայակիցների հետ։ Ամեն կերպ փորձում է առանձնանալ մյուսներից, որը խնդիրներ է ստեղծում»,– գրում է կայքը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։