Աշխարհ

29.11.2019 17:13


Ալբանիայի վարչապետի ապագա հարսը զոհվել է երկրաշարժի հետեւանքով

Ալբանիայի վարչապետի ապագա հարսը զոհվել է երկրաշարժի հետեւանքով

Ալբանիայի վարչապետի ապագա հարսը զոհվել Է լույս նոյեմբերի 26-ի գիշերը տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որի զոհ Է դարձել, ըստ վերջին տվյալների, 48 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail թերթը՝ վկայակոչելով կառավարության ղեկավարի որդուն:

Հրատարակության տվյալներով՝ վարչապետի որդին՝ Գրեգոր Ռաման, իր Instagram-օգտահաշվում գրել Է, որ իր «ամենամոտիկ մարդը եղել Է փլատակներում հայտնաբերված մարդկանց մեջ»:

Ինչպես նշում Է հրատարակությունը, Քրիստի Ռեչին՝ Գրեգորի հարսնացուն, զոհվել Է իր հոր, մոր եւ եղբոր հետ միասին: Albanian Daily News հրատարակությունը գրում Է, որ նրա անունը նույնպես տեղ Է գտել զոհվածների ցուցակում, որը երկրի պաշտպանության նախարարության կողմից հրապարակվել Է նոյեմբերի 28-ի երեկոյան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը