Աշխարհ

29.11.2019 21:47


60-ից ավելի նոր ավտոմեքենաներ ու մոտոցիկլետներ են ներկայացված Motor Expo 2019 ցուցահանդեսում

60-ից ավելի նոր ավտոմեքենաներ ու մոտոցիկլետներ են ներկայացված Motor Expo 2019 ցուցահանդեսում

60-ից ավելի նոր ավտոմեքենաներ ու մոտոցիկլետներ են ներկայացրել նոյեմբերի 29-ին բացված Թաիլանդի միջազգային տրանսպորտային ցուցահանդեսում (Thailand International Motor Expo 2019): Միջոցառումն ավանդաբար անցկացվում Է Բանգկոկի Impact ցուցահանդեսային կենտրոնում եւ կտեւի մինչեւ դեկտեմբերի 10-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կազմակերպիչների խոսքով՝ ներկայիս ստուգատեսն անցկացվում Է Ride and Drive Together Now. կարգախոսի ներքո: Սպասվում Է, որ 12 օրում ցուցահանդես կայցելի 1,6 մլն մարդ, որոնք 50 հազար ավտոմեքենաների ու 9 հազար մոտոցիկլետների ամրագրման համար կծախսեն շուրջ 56 մլրդ բաթ (1,85 մլրդ դոլար):

Իրենց նորույթները բերել են 34 ավտոկոնցեռններ եւ մոտոցիկլետների 26 արտադրողներ աշխարհի ինը երկրից: Այս տարի ցուցահանդեսում ներկայացված են Porsche Cayenne Coupe-ի եւ Volvo V60-ի նոր մոդելները. այս ավտոմեքենաների մի մասն ավելի վաղ ցուցադրվել Է այլ երկրներում:

Բացի այդ, ստուգատեսը նշանավորել Է Թաիլանդում Bentley Bentayaga, BMW X3 M եւ Mazda 2 ավտոմեքենաների առաջիկա վաճառքների սկիզբը: Նաեւ այս տարի ցուցադրվել են նոր եւ նորացված BMW X4 M, Ford Everest Sport, Ford Ranger FX4, Honda City, Honda Civic Hatchback, Hyundai Veloster, Mazda CX-8, MINI Clubman John Cooper Works, Mitsubishi Attrage, Mitsubishi Mirage, Mitsubishi Triton Athlete, Nissan Almera и Toyota Yaris ATIV: Դրա հետ մեկտեղ միջոցառմանը հատուկ ուշադրություն Է հատկացվել Nissan GT-R-ի նոր տարբերակին, որը թողարկվել Է 50-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ինչ վերաբերում Է մյուս փոխադրամիջոցներին, ապա ցուցահանդեսում տրվել Է Aprilia RSV4 1100, Benelli Imperiale 400 եւ BMW վեց մոդելների մոտոցիկլետների վաճառքների մեկնարկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը