ՊՆ ծառայողը Chevrolet-ով բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել մի քանի ծառ և գլխիվայր հայտնվել ճանապարհին
Նոյեմբերի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Chevrolet Aveo մակնիշի 35 MՍ 481 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մոնթե Մելքոնյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե սալիկներին, այնուհետև կոտրել մի քանի ծառ և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է, իսկ ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել է զինվորական համազգեստ։ Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվել է Երևանի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։