Թբիլիսիում խորհրդարանի մոտ վերսկսվել է ընդդիմության բողոքի ակցիան
Թբիլիսիում նոյեմբերի 29-ի առավոտյան խորհրդարանի մոտ վերսկսվել Է ընդդիմության բողոքի ակցիան համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով: Հանրահավաքից ուղիղ եթերում կադրեր Է ցուցադրում «Ռուսթավի 2» վրացական հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք կտեղավորվենք շենքի մոտ, ոպեսզի պատգամավորներին հասցնենք բողոքի մեր հզոր ձայնը: Հուսով եմ, որ այսօր ոստիկանությունն այլեւս ջրանետներ չի օգտագործի եւ դուրս չի բերի ռոբոկոպերի (հատուկ նշանակության ուժեր)»,-ասել Է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Զաալ Ուդումաշվիլին «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում:
Ակցիային մասնակցում են ինչպես «Ազգային շարժման» անդամները, այնպես Էլ ընդդիմադիր քաղաքական գործիչներ «Եվրոպական Վրաստան- շարժում հանուն ազատության» կուսակցությունից, ինչպես նաեւ քաղաքացիական շարժումների ակտիվիստներ:
Ի տարբերություն նախորդ օրվա, ոստիկանությունը չի սկսել հատուկ բարձր մետաղե արգելափակոցներ տեղադրել խորհրդարանի մերձակայքում: Պատգամավորները վաղ առավոտից սկսել են հավաքվել հանրապետության օրենսդիր մարմնում, որտեղ ուրբաթ օրը նշանակված են կոմիտիների լսումներ, բյուրոյի նիստ եւ լիագումար նստաշրջան: Խորհրդարանի բոլոր մուտքերը վերահսկում են ոստիկանության ուժեղացված կարգախմբերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: