Լրահոս

19.02.2011 11:42


Վաղը Արմավիրի, Շիրակի և Սյունիքի մի շարք համայնքներում ընտրություններ են

Վաղը Արմավիրի, Շիրակի և Սյունիքի մի շարք համայնքներում ընտրություններ են

Վաղը Արմավիրի, Շիրակի և Սյունիքի մի շարք համայնքներում ընտրություններ են։

Արմավիրի մարզի Բերքաշատ համայնքում առաջադրվել է մեկ թեկնածու՝ համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Հարություն Չվչյանը։

Նույն մարզի Գեղակերտ համայնքում ևս մեկ թեկնածու է առաջադրվել՝ համայքնի ղեկավար, անկուսակցական Սերյոժա Առաքելյանը։

Դաշտ համայնքում առաջադրվել են անկուսակցական Ժորա Երանյանը և այդ համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Հրանտ Պետրոսյանը։

Լեռնամերձ համայնքում առաջադրվել են Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ, «ՄԼԼ  ՓԲԸ»–ի ամրանագործ Արմեն Առաքելյանը և անկուսակցական Վարդան Միրզոյանը։

Արմավիրի մարզի Ծաղկունք համայնքում էլ իր թեկնածությունն է առաջադրել նույն համայքնի ղեկավար, ՀՀԿ–ական Դավիթ Կարապետյանը միայն։

Շիրակի մարզի Բայանդուր համայնքում առաջադրվել են անկուսակցական Դավիթ Դավթյանը և համայնքի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հովակիմ Սարգսյանը։

Նույն մարզի Կարմրաքար համայքնում առաջադրվել է միայն համայնքի ղեկավար, «Հայոց համազգային շարժում» կուսակցության անդամ Գագիկ Վահրադյանը։

Կրասար համայնքում միմյանց հետ կմրցեն համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Վահագ Հովհաննիսյանը և անկուսակցական Խաչիկ Մելիքյանը։

Սյունիքի մարզի Կուրիս համայնքում էլ մեկ թեկնածու կա՝ համայնքի ղեկավար, ՀՀԿ–ական Սուրիկ Գրիգորյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը