Քաղաքական

29.11.2019 12:31

Ամեն ինչ անում են, որ չվերադառնամ․ Գևորգ Կոստանյան․ «Հրապարակ»

Ամեն ինչ անում են, որ չվերադառնամ․ Գևորգ Կոստանյան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ ՀՔԾ-ն հայտնեց, որ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ քրեական հետախուզում է հայտարարվել, քանի որ նա ՀՔԾ-ի սահմանած 48 ժամվա ընթացքում չի ներկայացել հարցաքննության։ Խոսքը Մարտի 1-ի գործով նրան առաջադրված մեղադրանքի մասին է։ Կոստանյանը հայտարարել էր, որ դասախոսում է Մոսկվայում եւ կգա ուսումնական պրոցեսի ավարտից հետո։

Երեկ նա մեզ ասաց, որ իրեն չի զարմացնում ՀՔԾ-ի որոշումը․ «Բայց մի էական տարբերություն կա՝ իրենք մարդկանց նկատմամբ, այդ թվում՝ իմ նկատմամբ, ապօրինի քրեական հետապնդում են իրականացնում, բայց ես իրենց վստահեցնում եմ, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը լինելու է օրինական»։

Այդուհանդերձ, պատրաստվո՞ւմ է վերադառնալ Հայաստան։ «Ես միանշանակ պատրաստակամություն հայտնել էի եւ ասել էի՝ երբ եմ վերադառնալու, բայց իրենց նպատակը մեկն է՝ իրենք ամեն ինչ անում են, որ ես չվերադառնամ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։