Քաղաքական

29.11.2019 11:50

Զորամասային էլիտար մեղրամիս․ զորքից ու զինվորի կյանքից փախչող ո՞ր «փափկասուն» դասալիքն է պատվիրել այս նախագիծը. «Ժողովուրդ»

Զորամասային էլիտար մեղրամիս․ զորքից ու զինվորի կյանքից փախչող ո՞ր «փափկասուն» դասալիքն է պատվիրել այս նախագիծը. «Ժողովուրդ»

«ԱԺ իշխանական խմբակցությունը ներկայացնող Հայկ Սարգսյանը որոշել է մի օրենք գրել, որով զինվորական ծառայություն է առաջարկում՝ արագացված ընթացակարգով: Ամենևին հասկանալի չէ, թե ինչու է նա այս սիմվոլիկ ծառայությունն առաջարկում, ըստ որի՝ եթե չես ուզում ծառայել, ապա կարող ես պետական բյուջե վճարել 10 մլն դրամ, մեկ ամիս ծառայել ու … հետո թերևս գնալ, տանը բազմոցին պառկել: Ո՞ւմ նախաձեռնությունն է իրականում այս խիստ խտրական նախագիծը, որը, ըստ էության, դասալքության ուղիղ քարոզ է պատերազմող մեր երկրում:

Առնվազն ծառայած, զինվորական գործի մասին նվազագույն պատկերացումներ ունեցող մարդը կհասկանա, որ այդ սիմվոլիկ մեկ ամսում անհնար է սովորել զինատեսակից օգտվելու կարգը, անհնար է 1 ամսում զինվորական գործին տիրապետել այնպես, ինչպես դա անում են ժամկետային ծառայության 24 ամիսների ընթացքում: Ծառայությունը, ի վերջո, ոչ թե զորամասում քնել-արթնանալն է, այլ, ըստ էության, ռազմական գործի ուսումնառություն: Մտնել բանակի հարցերի մեջ, առանց բանակից դույզն-ինչ գլուխ հանելու, նշանակում է կոնկրետ նժարին դնել երկրի անվտանգությունը:

Ինչո՞ւ է լռում Պաշտպանության նախարարությունը: Զինծառայություն, հայրենիքի ու սահմանների անառիկություն քարոզելու փոխարեն հարուստների զինծառայության էլիտար միամսյակի՞ն է ծափահարում պաշտպանական գերատեսչությունը: Զորքից ու զինվորի կյանքից փախչող ո՞ր «փափկասուն» դասալիքն է պատվիրել այս զորամասային էլիտար մեղրամիսը»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։