Լրահոս

19.02.2011 10:53


Էրդողան. «ԱՄՆ-ն անլուրջ դիվանագետի է Թուրքիա ուղարկել»

-Ի՞նչ իրավունք ունի օտար երկրի դեսպանը խառնվելու մեր ներքին գործերին։ Ի՞նչ անլուրջ դիվանագետ է ուղարկել ԱՄՆ-ը Թուրքիա, որը խորհում է Թուրքիայում խոսքի ազատության մասին՝ անտեղյակ լինելով այդ ոլորտում երկրի գործերի իրական վիճակից։ Թուրքիայում խոսքի ազատություն եղել է, կա և կլինի, իսկ մենք կարիք չունենք, որ ուրիշը մեզ ուղղություն ցույց տա,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով այդ երկրում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի հայտարարությունները Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակության մասին։

Ինչպես հայտնում է «Regnum» գործակալությունը, Ռիկարդոնեն արդեն Թուրքիայի վարչապետից ընդունելություն է պահանջել, սակայն վարչապետի աշխատակազմից պատասխան դեռևս չի ստացել։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ռիկարդոնեն մեկնաբանել է թրքական ԶԼՄ-ների երեք ներկայացուցիչների ձերբակալությունը՝ ընդգծելով, որ դա սահմանափակում է խոսքի ազատությունը երկրում։

Այս խորագրի վերջին նյութերը