Լ. Սարգսյան. «Ժողովրդական լայն ընդվզումները վերահսկելի են, դա արդեն երաշխավորում է մեր կայունությունը»
ՀԱԿ անդամ, «Հայաստանի սոցիալ–դեմոկրատ հնչակյան» կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը «7 օր»–ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը նշում էր, որ ՀԱԿ–ը դարձել է ՀՀ կայունության միակ երաշխավորը, ո՞ր կայունության մասին է խոսքը, և արդյոք այս վիճակը կայուն կարելի՞ է համարել, ասել է, թե նախ ինքը լրիվ համամիտ է Դավիթ Շահնազարյանի հետ, որովհետև եթե ժողովրդական լայն ընդվզումները վերահսկելի են, դա արդեն երաշխավորում է մեր կայունությունը։
–Այդ դժգոհությունների ալիքը այնպիսի սարսափելի իրավիճակ կարող է ստեղծել Հայաստանում, որ եթե քաղաքական ուժերը չկարողանան ուղղորդել ու առաջնորդել այդ ուժերին, դա կարող է անվերահսկելի մի ուժ դառնալ։ Հետևաբար Հայ ազագային կոնգրեսը, լինելով ընդդիմադիր դաշտի դոմինանտը, այդ պարտավորությունը վերցրել է, և ժողովուրդն էլ նրա կարծիքը հարգում է և հաշվի է առնում։ Ես կարծում եմ, որ մենք այդ առաքելությունը շատ լավ կարողանում ենք կատարել։ Հակառակ դեպքում շատ արագ կարող էինք այս իշխանությունների խնդիրը լուծել՝ այդ ժողովրդի դժգոհությունը օգտագործելով, բայց շարունակությունը ի՞նչ կլիներ՝ ոչ մեկը չի կարող կանխատեսել։ Այսինքն այն որդեգրած ճանապարհը, որ մենք գնում ենք ժաղովրդավարական իշխանափոխության, առայսօր մնում է մեր քաղաքական օրակարգի առաջնային խնդիրը,–ասել է նա։
Այն հարցին, թե կարելի՞ է ասել, որ ՀԱԿ–ը նաև իշխանության կայունության երաշխավորն է դարձել, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանել է՝ ո՛չ, ո՛չ։
–Մենք չենք ասում, որ մենք ապահովում ենք իշխանության կայունությունը, որովհետև իշխանությունների խնդիրը մեզ շատ քիչ է հուզում։ Մեզ հուզում է մեր ժողովրդի խնդիրը, մեր երկրի ներկան և ապագան, պետության ապագան։ Հետևաբար մենք առաջնորդվում ենք մեր երկրի կոնկրետ շահերով, իսկ իշխանությունը այսօր կա, վաղը չի լինի,–ընդգծել է նա։

7or.am