Լրահոս

19.02.2011 10:37


Այսօր մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 142–ամյակն է և գիրք նվիրելու օր

Այսօր մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 142–ամյակն է և գիրք նվիրելու օր

Փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է «Գիրք նվիրելու օր»՝ ի հիշատակ 1869թ. այս օրը Լոռվա Դսեղ գյուղում ծնված մեծ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի:

Թումանյանը սկսել է ստեղծագործել 1880-ականների կեսից, համագործակցել է հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Գրողը լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի լույս տեսնելուց հետո: Նրա գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։

1899թ. Հովհաննես Թումանյանը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

1905-07թթ. գրողը մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձերբակալվում է (1908թ. և 1911թ.) ու բանտ նետվում։

1912–1921թթ. Թումանյանը դառնում է Հայ գրողների կովկասյան միության նախագահը, իսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո դառնում է Հայ օգնության կոմիտեի նախագահը (1921-22)։

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923թ. մարտի 23-ին՝ 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը