Լրահոս

19.02.2011 10:29


Սոս Գիմիշյան. «Մենք իրավունք չունենք ցանկացած հնարավորություն ու պահ օգտագործել՝ իրավիճակը ապակայունացնելու»

Սոս Գիմիշյան. «Մենք իրավունք չունենք ցանկացած հնարավորություն ու պահ օգտագործել՝ իրավիճակը ապակայունացնելու»

«7 օր»–ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե Դավիթ Շահնազարյանը նշում էր, որ ՀԱԿ–ը դարձել է ՀՀ կայունության միակ երաշխավորը, ո՞ր կայունության մասին է խոսքը, և արդյոք այս վիճակը կայուն կարելի՞ է համարել՝ ՀԱԿ անդամ, Հայաստանի «Քրիսոտոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն ասել է.

–Կայունություն՝ այն իմաստով, որ իշխանությունները փաստացի իրավիճակը չեն վերահսկում՝ ո՛չ սոցիալական, ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական։ Ա՛յս իմաստով է։ Շահնազարյանի ասածի իմաստը ես այսպես եմ հասկացել։ Իհարկե, ճիշտ կլիներ՝ Շահնազարյա՛նը բացատրեր, բայց ես իմ կարծիքն եմ հայտնում, որ ՀԱԿ–ը երբ որ ցանկանա սկսել գործընթաց՝ իշխանափոխության, քաղաքական իրավիճակի փոփոխության, ապա նա կարող է ցանկացած պահի սկսել, և միայն կոնգրեսն է ի վիճակի այս իրավիճակը փոխել։ Ես այսպես եմ հասկանում, իսկ ՀԱԿ–ը իր քաղաքական քայլերը կատարում է՝ հաշվի առնելով և՛ ներքին, և՛ արտաքին, և՛ Ղարաբաղի խնդիրը։ Դրանից ելնելով՝ մենք իրավունք չունենք ցանկացած հնարավորություն ու պահ օգտագործել՝ իրավիճակը ապակայունացնելու, այլ պետք է այնպիսի գործընթաց կազմակերպենք, որ կառավարելի, վերահսկելի լինի և՝ նվազագույն կորուստներով, որովհետև իշխանափոխությունն ամեն դեպքում ցնցում է։

Այն հարցին, թե կարելի՞ դրանից ենթադրել, որ  ՀԱԿ–ը դարձել է նաև իշխանությունների կայունության երաշխավորը, Սոս Գիմիշյանը նախ ծիծաղել է, ապա ասել է, թե ոչ։

Մենք երկրում իրավիճակը գնահատում ենք ծայրահեղ լարված և վատ։ Լուրջ վտանգներ կան, սոցիալական ընդվզումների լուրջ նախադրյալներ կան։ Աստված հեռու պահի մեր երկիրը սոցիալական բունտերից, մենք կողմնակից ենք բոլոր խնդիրները քաղաքական ֆոնի ներքո լուծելուն։ Մի մտավախություն կա միայն՝ կկարողանա՞նք կառավարելի դարձնել այս քաղաքական գործընթացը,–հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը