Աշխարհ

28.11.2019 15:24


Լավրովը Բաքվում հանդիպումներ կունենա Ալիևի և Մամեդյարովի հետ

Լավրովը Բաքվում հանդիպումներ կունենա Ալիևի և Մամեդյարովի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ին այցով կգտնվի Բաքվում, որտեղ բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին նոյեմբերի 28-ին Մոսկվայում կայացած բրիֆինգում հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դեկտեմբերի 2,3-ին, առկա պայմանավորվածությանը համապատասխան, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կժամանի Բաքու,-ասել Է նա,-Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցի ծրագրով հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի նախագահի հետ, բանակցություններ՝ այդ պետության ԱԳ նախարարի հետ»:

«Շարունակվելու Է երկխոսությունը քաղաքական-տնտեսական եւ հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման հանգուցային հարցերի շուրջ: Նաեւ պլանավորվում Է ստորագրել 2020 թվականին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ կոնսուլտացիաների պլանը»,-հավելել Է դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը