Աշխարհ

28.11.2019 19:21


Ինդոնեզիայում արհեստական ինտելեկտը կփոխարինի նախարարների օգնականներին

Ինդոնեզիայում արհեստական ինտելեկտը կփոխարինի նախարարների օգնականներին

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն որոշել Է վերացնել նախարարական օգնականների մի քանի կատեգորիաների լիազորությունները, որոնց աշխատանքը կսկսի կատարել արհեստական ինտելեկտը: Այդ մասին նոյեմբերի 28-ին հայտնել Է The Jakarta Post թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես նախարարներին կարգադրել եմ երրորդ եւ չորրորդ կատեգորիայի աշխատակիցներին փոխարինել արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայով,-հայտարարել Է պետության ղեկավարը,-Այն թույլ կտա ավելի արագ կատարել բյուրոկրատական աշխատանքը»:

Ինչպես պարզաբանել Է Ինդոնեզիայի տնտեսության հարցերի համակարգող նախարար Այիրլանգա Խարտարտոն, նորամուծությունը, մասնավորապես, կօգտագործվի պետական թույլատրագրեր տալիս:

«Արհեստական ինտելեկտը մեզ թույլ կտա թույլտվություններ ձեւակերպել՝ հիմնվելով ռիսկերի գնահատման ավտոմատ համակարգի վրա»,-ասել Է պաշտոնյան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը