Բուրջանաձե. «Վրաստանում նույն ուղին է սպասվում, ինչ Եգիպտոսում»
Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Միացյալ Վրաստան» Դեմոկրատական շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն վրացական պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, թե Վրաստանում տեղի կունենա նույն այն ամենը, ինչ Եգիպտոսում։
–Մենք աշխատում ենք, որպեսզի գործընթացները անարյուն լինեն։ Պետք է անել ամեն ինչ, որպեսզի գործընթացները դուրս չգան քաղաքական շրջանակներից։ Միայն այդպես կարող ենք խուսափել արյունահեղությունից, – ասել է նա։
–Արդեն սկսել ենք իշխանափոխության պայքարը։ Գրեթե բոլոր շրջաններում Համազգային ժողովի հետ համատեղ ստեղծվել են դիմադրության կոմիտեներ, – հաղորդել է Բուրջանաձեն։
Նրա խոսքերով՝ իրենց շարքերն օր օրի ավելանում են։
–Մենք հայտարարելու ենք քաղաքացիական անհնազանդության օր, երբ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոցներ և կոչ կանեն իշխանություններին խաղաղ հեռանալ։ Հակառակ դեպքում՝ նրանց ծանր ճակատագիր է սպասվում։ Երկիրը պետք է ազատվի հանցագործների ռեժիմից։ Այլապես, մենք ստիպված կլինենք հաշտվել պատվի ու տարածքների կորստի հետ, – ընդգծել է ընդդիմադիր շարժման առաջնորդը։