Աշխարհ

28.11.2019 19:00


Հունգարիան հրաժարվեց մասնակցել 2020 թվականի «Եվրատեսիլ»-ին

Հունգարիան հրաժարվեց մասնակցել 2020 թվականի «Եվրատեսիլ»-ին

Հունգարիան առանց պատճառները բացատրելու հրաժարվել Է 2020 թվականի «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթին մասնակցելուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Guardian-ը:

Հունգարիայի հեռուստառադիոհաղորդումների պետական կազմակերպության (MTVA) ներկայացուցիչները պաշտոնական հայտարարության մեջ նշել են, որ պլանավորում են մրցույթին մասնակցելու փոխարեն զբաղվել հունգարացի փոփ-կատարողների ստեղծագործության առաջմղմամբ:

«Եվրատեսիլ-2019»-ը տեղի Է ունեցել մայիսին Թել Ավիվում: Հաղթող դարձավ երգիչ Դունկան Լոուրենսը, որը ներկայացնում Է Նիդեռլանդները:

Այս խորագրի վերջին նյութերը