Քաղաքական

28.11.2019 13:09

Քոչարյանի կալանքը չի ազդում Քոչարյան-Պուտին ընկերական հարաբերությունների վրա․ Պեսկով

Քոչարյանի կալանքը չի ազդում Քոչարյան-Պուտին ընկերական հարաբերությունների վրա․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընկերական հարաբերություններ ունեն, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփումը կառուցողական է։ Այս մասին Բիշքեկում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ձեզ մեկ բան կարող եմ ասել` վերջին այցի ժամանակ Պուտինը հանդիպել էր Քոչարյանի տիկնոջը` Բելլա Քոչարյանին։ Նրանք կապը պահպանում են։ Պուտինն ու Քոչարյանն ընկերական հարաբերություններ ունեն»,–ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Դմիտրի Պեսկովը չմեկնաբանեց Քոչարյանին կալանավորելու փաստը։ Նա նշեց նաև, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավական ժամանակ է անցել, և հայ–ռուսական հարաբերություններում դադարը լրացվել է։

Բացի այդ, Պեսկովի խոսքով` Փաշինյանը հաճախ է շփվում ՌԴ նախագահի հետ։ «Փաշինյանն ու Պուտինն աշխատանքային կառուցողական հարաբերություններ են ստեղծել։ Այդ հարաբերությունները հիանալիորեն զարգանում են, ինչպես և դա պետք է լիներ մեր երկու երկրների միջև»,–ասաց նա։

Պեսկովը հավելեց նաև, որ 2020–ին Փաշինյանի` ՌԴ պաշտոնական այցի շուրջ աշխատանքներ են տարվում, դեռ հստակ ժամկետներ չկան, սակայն դա շատ արագ կարող է կազմակերպվել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2–ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ-ում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աշխատանքային այցի ավարտին ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը հանդիպել էր Քոչարյանի տիկնոջը` Բելլա Քոչարյանին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։