Քաղաքական

28.11.2019 13:01


«Մարտի 1-ի» զոհերի հարազատներին ֆինանսական աջակցություն տալը մեղքի զգացումից ելնելով է (տեսանյութ)

«Մարտի 1-ի» զոհերի հարազատներին ֆինանսական աջակցություն տալը մեղքի զգացումից ելնելով է (տեսանյութ)

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Արցախյան ազատամարտի տարիներին զոհված ազատամարտիկների հարազատները: Նրանք, այն բանից հետո, երբ կառավարությունը «Մարտի 1-ի» զոհերին հարազատներին ու տուժածներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին որոշում էր կայացվել, պահաջում են աջակցություն տրամադրել նաև իրենց:

Վարչապետը խուսափել է մեր հարցին պատասխանելուց, պատասխանել է նրա աշխատակազմի ղեկավարը՝ Էդուարդ Աղաջանյանը, պատասխանն անհեթեթ է. «Նամակի պատասխան ենք ստացել, որտեղ ասվում է, որ 2020 թվականին հոգաբարձուների խորհուրդը կորոշի զոհված զինծառայողներին հարազատներին ֆինանսական աջակցություն տալու հարցը»:

Այս մասին Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց զոհված ազատամարտիկների հարազատներից տիկին Սաթենիկը:

«Հարցը գումարի չափը չէ, զոհված ընտանիքին արժևորելու հարցն է, եթե մենք բարձրացել ենք վարչապետի մոտ, մեզ էլի պատասխան չէր տվել: Ասաց, որ իր օգնականը պետք է զբաղվի, օգնականն էլ ժամանակի վրա խաղում է: Էս արհամարանքին պետք է արժանանա՞ն զոհվածների ընտանիքները, ի՞նչ հեղափոխություն է բա, եթե նախկինները չեն արել, իրենք էլ չեն անելո՞ւ»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու է առաջնահերթությունը տրվել «Մարտի 1-ի» զոհերին ընտանիքներին ու վիրավորներին, տիկին Սաթենիկն ասաց. «Մեղքի զգացում է, այլ պատճառ չկա»:

Մարգարիտա Խաչատրյանն էլ ասաց, որ պետք է առաջնահերթությունը տալ ազատամարտիկներին ու սահմանը պահողներին. «Այստեղ փողի խնդիրը չի, այստեղ մեր իրավունքների, անձնական վիրավորանքի խնդիրն է, մենք մեր տունն ու տեղն էլ կտանք, բայց եթե Մարտի 1-ի զոհերի հարազատներին 30 մլն դրամ չտային, մենք ոչինչ չէինք ասի, բայց հիմա եթե դու դա անում ես, ապա ազատամարտիկների հարազատներին էլ պետք է տալ: Վարչապետն ասում է՝ այսքան աճ ունենք, իսկ մենք փողի տեղը ցույց ենք տալիս, թե ինչպես աջակցել ազատամարտիկների կանանց ու մայրերին»:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը